Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը ընդդիմադիր ուժերին հրավիրում է հանդիպման
27/10/2025 21:33
Նմանատիպ
«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին հրավիրում եմ հադիպման՝ քննարկելու քարոզարշավում միմյանց նկատմամբ որոշակի «խաղի կանոնների» պահպանման և առաջացող խնդիրներին արագ արձագանքելու մեխանիզմները:
Վստահ եմ, որ նշված հանդիպումն ու քննարկումները կարող են էապես մեծացնել իշխանությունների դեմ պայքարի արդյունավետությունը:
Հանդիպումն առաջարկում եմ անցկացնել չեզոք վայրում:
Գործընկերների արձագանքներից անմիջապես հետո, միասին կհստակեցնենք հանդիպման վայրը, օրը և ժամը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում