Նոր կուսակցություն՝ «Հայկական ճանապարհ». «Հրապարակ»

Նոր կուսակցություն՝ «Հայկական ճանապարհ». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանյան քաղաքական դաշտում առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի: «Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը նոր քաղաքական միավորի՝ կուսակցության ձեւավորմանն է ձեռնամուխ եղել: Մեր տեղեկություններով, նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է «Հայկական ճանապարհ» եւ գործելու է Մանուկյանի կողմից ղեկավարվող «Արմենիա 2026» շարժման գաղափարախոսության հիմքի վրա: Ինչպես հայտնի է՝ շարժումը գործում է ընդդիմադիր դաշտում եւ ստեղծման առաջին իսկ օրվանից հանդես է գալիս «Մենք»-ի գաղափարախոսությամբ:

Այս օրերին կուսակցության գրանցման փաստաթղթային աշխատանքներն են ավարտին հասցվում, սպասվում է, որ հաջորդ ամիս արդեն կուսակցությունը պաշտոնապես գրանցված կլինի, մինչ այդ, իհարկե, տեղի կունենա հիմնադիր համագումարը: Մանուկյանն ակտիվ քաղաքականությունում է արդեն մի քանի ամիս: Այս ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ներկայացրել իր մոտեցումները երկրում ստեղծված խնդիրների շուրջ: Նորաստեղծ կուսակցությունը մասնակցելու է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում