Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը ստում են․ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականցվում․ Դավիթ Համբարձումյան

Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը ստում են․ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականցվում․ Դավիթ Համբարձումյան

Նախօրեին, Youtube-յան «Կամեր 23» ալիքին տված հարցազրույցում իմպիչմենտի վարչապետի թեկնածու, Մասիս խոշորացված համայնքի ազատազրկման դատապարված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն, անդրադառնալով ԱԺ քառօրյաներին իշխանությունների կողմից տիրաժավորված պնդումներին, հայտարարել է․ «Ալեն Սիմոնյանն ու Վահագն Ալեքսանյանը ստում են, և ուզում եմ՝ իմնանան իմ հայրենակիցները՝ ես որևէ միջադեպի մասնակից չեմ եղել»։

Համբարձումյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարություններին, թե կա տեսանյութ, որտեղ ինքը ցուցարարների է ծեծում, մանրամասնել է․ «Չկա որևէ ձայնագրություն կամ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություն եմ արել»։

Մասիսի համայնքապետը շեշտել է․ «Եթե Ալեն Սիմոնյանը երեք օրվա ընթացքում չտարածի որևէ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություն եմ անում, ապա ուզում եմ, որ իմ հայրենակիցները իմանան՝ հերթական անգամ մանիպուլացնում են, և մենք գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման հետ»։

Դավիթ Համբարձումյանն իր խոսքում շեշտել է, որ իր նկատմամբ կայացրած վճիռն ակնհայտ քաղաքական է, քանի որ ինքն իր ընդդիմադիր հայացքների պատճառով մշտապես եղել է իշխանությունների թիրախում։

Նշենք, որ Համբարձումյանն այս պահին աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում՝ Մոսկվայում, իսկ վերջինիս դատավճիռը կայացվել է այն ժամանակ, երբ նա բացակայում էր երկրից։ Ի դեպ՝ վճռի հրապարակումից հետո Համբարձումյանը հայտարարել է, որ չի պատրաստվում մնալ արտերկրում և այսօր 19։00-ին վերադառնում է հայրենիք։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը Դավիթ Համբարձումյանը դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում