«Միասնության թևեր» նախաձեռնությունը և «Շանթ դաշինք»-ը հայտարարել են համագործակցության մասին
28/10/2025 16:03
Նմանատիպ
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը և «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարում են համագործակցության մասին։
Մենք կարևոր ենք համարում ջանքերի ու կարողությունների միավորումը` հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերների լրջությունը և ազգային միասնության անհրաժեշտությունը, նպատակ ունենալով ձևավորել նոր որակի քաղաքական համագործակցություն։
Համագործակցության հիմքում դրված են երկրի ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաև զարգացման սկզբունքների շուրջ մոտեցումների ընդհանրությունը և, որ ամենակարևորն է, ուժերը համատեղելու և միասնաբար հանդես գալու հրամայականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում