Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է. Նարեկ Կարապետյան
28/10/2025 21:42
Նմանատիպ
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ հոսանքի գինը իջեցնելու իրենց առաջարկը մերժվել է։
«Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։
Հունիսի 13-ին հանձնաժողովի նախագահի պատասխան նամակում առաջարկը մերժվել է»,- հայտարարել է նա՝ ընդգծելով՝ հնարավո՞ր է ենթադրել՝ ինչու է ՔՊ-ի կողմից նշանակված պաշտոնյան մերժել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում