Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին. «Հրապարակ»

Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ ՔՊ-ում վարչության նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ Փաշինյանն ասել է, որ 2026-ի նախընտրական շտաբի պետ պետք է ընտրենք, բազում ՔՊ-ականներ ինքնառաջադրվել են. Գեւորգ Պապոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը եւ ուրիշներ: Սակայն վերջին նիստի ժամանակ արդեն պաշտոնապես միայն երկու հոգի է առաջադրվել՝ Գեւորգ Պապոյանն ու Արայիկ Հարությունյանը:

Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է Արայիկ Հարությունյանը, թեպետ Պապոյանը կուսակցության վարչության ընտրությունների արդյունքներով երկրորդն է՝ Փաշինյանից հետո։ Իսկ թե ինչպես է Հարությունյանն արժանացել վերնախավի համակրանքին, ասացին, որ աշխատակազմի ղեկավարները, որպես կանոն, գորշ կարդինալներ են եւ տիրապետում են ներկուլիսային անցուդարձին։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում