Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմփիչմենտի գործով, մենք այլ պլան չունենք. Սերժ Սարգսյան
Նմանատիպ
Հակակառուպցիոն դատարանում դատական նիստից առաջ լրագրողների հեը զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Մասիսի համայնքապետ, ՀՀ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը, ասել է․ «Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է, և դատավճիռները կախված են մի անձի կամքից»։
Ըստ Ս. Սարգսյանի, ակնհայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել՝ կապված Դավիթ Համբարձումյանի կողմից հանցավոր գործունեության հետ, բացի դրանից այդ հոդվածով աննախադեպ ժամկետ է կիրառվել. «Բնականաբար, այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներումը չազդի պատժամիջոցի վրա»։
Հարցին՝ ինչո՞ւ արևմտյան, միջազգային կառույցները լուռ են երկրում տեղի ունեցող ապօրինի գործընթացների հետ, Ս. Սարգսյանն ասաց. «Շատ պարզ է, որովհետև նրանք սատարում են այսօրվա իշխանություններին։ Ոչ թե սկզբունքներով, այլ շահով են շարժվում»։
Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին՝ Համբարձումյանի կալանավորումից հետո ի՞նչ է լինելու իմպիչմենտի գործընթացը, արդյո՞ք նոր թեկնածու կառաջադրեն, ասել է․ «Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմփիչմենտի գործով՝ որպես վարչապետի թեկնածու»։
Ս. Սարգսյանն ասել, որ Դավիթ Համբարձումյանի մասով դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար, փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են»։
Հարցին՝ արդյո՞ք հենց իմպիչմենտի գործընթացի պատճառով կալանավորեցին Դ. Համբարձումյանին, Ս. Սարգսյանն ասել է. «Ոչ միայն այդ գործընթացի, նաև իր դիրքորոշման պատճառով։ Ես խնդրել եմ մեր կուսակցության իրավական հարցերով մասնագետներին փնտրել, տեսնել՝ արդյո՞ք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառվել է։ Դեռևս պատասխան չեն տվել։ Շատ դաժան որոշում են կայացրել այն պարզ պատճառով, որպեսզի համաներումն որևէ ազդեցություն չունենա»։
Նա նշել է, որ իրենց միակ պլանն իմպիչմենտի գործընթացն առաջ տանելն է. «Եթե ուրիշներն այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ, մենք հաճույքով դա կլսենք»։
Ինչ վերաբերում է Հովհաննավանքում հոկտեմբերի 26-ին կարգալույծ քահանայի կողմից մատուցված «պատարագին», ՀՀ երրորդ նախագահն ասաց. «Ես չեմ էլ ուզում այդ խայտառակությանն արձագանքեմ»։
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին կալանավորել են երեկ հենց «Զվարթոց» օդանավակայանում։ Նա դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում