Վեհափառը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

Վեհափառը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

Հոկտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին՝ հորդորելով իբրև քաջ ու նվիրյալ հովիվներ, խոսքով ու գործով լինել կենդանի քարոզություն հայորդիների համար։

Հայոց Հովվապետը եկեղեցականներին պատգամել է նաև իրենց անմնացորդ սերն ու հայրական խնամքը ցուցաբերել հավատացյալների հանդեպ՝ նրանց մեջ հաստատուն պահելով դարերով նվիրագործված հոգևոր-ազգային արժեհամակարգը, և նպաստել հայրենական կյանքի բարօրությանն ու ապահովությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում