Հիմա հարց՝ 2 մլն $-ով ճիշտ չէ՞ր կառուցել արտադրություն և լիովին լուծել գյուղում աշխատանքի հարցը․ Կարապետյան

Հիմա հարց՝ 2 մլն $-ով ճիշտ չէ՞ր կառուցել արտադրություն և լիովին լուծել գյուղում աշխատանքի հարցը․ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Նկարում Մեդովկա գյուղն է` 250 բնակչով :

Ունի 6 առաջին դասարանցի:

Պետությունը 2 մլն ԱՄՆ դոլար վարկով նոր դպրոց է կառուցել: Տարեկան էլ 120.000$ տալիս է վարկի տոկոսի համար:

Գյուղում աշխատատեղ ունեն 15 տղամարդ: 60 տղամարդ էլ արտագնա աշխատանքի են և իրենց ընտանիքներին տեղափոխում են Ռուսաստան: Գյուղը լրիվ դատարկվում է:

Հիմա հարց՝ 2 մլն $-ով ճիշտ չէ՞ր կառուցել արտադրություն և լիովին լուծել գյուղում աշխատանքի հարցը, որ մարդիկ մնային իրենց ընտանիքների գլխին, և գյուղը անհետացումից փրկվեր:

Իսկ եղած դպրոցը կարելի էր լավ վերանորոգել ուղղակի այդ գումարից 10 անգամ քիչ գումարով ու ոչ վարկի հաշվին:
Այսօր դպրոցը կառուցված է, բայց մարդիկ էլի գնում են, որովհետև ապրուստի տարբերակ չկա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում