Դավիթն իր կեցվածքով և սկզբունքային դիրքորոշումներով շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել․ Աբրահամյան

Դավիթն իր կեցվածքով և սկզբունքային դիրքորոշումներով շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան գրում է․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցինք մեր ընկեր, Մասիս համայնքի ղեկավար, անվստահության գործընթացում ընդդիմության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին:

Այս օրերին շատ խոսվեց Դավիթ Համբարձումյան անձի, համայնքի ղեկավարի և քաղաքական գործընթացներում պատասխանատվություն ստանձնած գործչի մասին:

Իշխանության կանխատեսելի վարքագծի պայմաններում, նույնիսկ անազատության մեջ, Դավիթն իր կեցվածքով և սկզբունքային դիրքորոշումներով շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում