«Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց
30/10/2025 18:23
Նմանատիպ
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել է, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։
«Գիտեք բոլորդ, որ Աղվան Արշակյանն առողջական խնդիրներ ունի։ Խափանման միջոցը փոխվեց, որ նա կարողանա ՄՌՏ հետազոտություն և ֆիզիոթերապիա անցնի։ Դատարանը բավարարեց միջնորդությունը»,- նշել է Հարությունյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում