Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը
31/10/2025 11:40
Նմանատիպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, առաջիկա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, ընկալյալ կարգի համաձայն, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի Հայրապետական մաղթանք և Սուրբ Էջմիածնում հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում