Մայր Աթոռը տուժող կողմ է․ Հովհաննավանքը բռնազավթված և պղծված է․ ՀայաՔվե
31/10/2025 13:34
Կարդացեք նաև
«Հայաքվե» նախաձեռնության ղեկավար Ավետիք Չալաբյանը դատախազություն ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում նշել է․ «Նիկոլ Փաշինյանը, վերազանցելով իր լիազորությունները և չարաշահելով դրանք, միջամտել է Հայ առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը, ինչը դրսևորվել է պարբերաբար նրա կողմից հնչեցվող կոչերով՝ «վեհարանը գործող Կաթողիկոսից ազատելու», ինչպես նաև՝ դրան հաջորդած կոչերը՝ այցելել Հովհաննավանք և մասնակցել եկեղեցու կողմից չարտոնված պատարագին։
Այդ ծիսակատարության ժամանակ բռնություն է կիրառվել գործադրել եկեղեցու հավատավոր հետևորդների նկատմամբ, քահանաների նկատմամբ, որոնց մուտքն արգելվել է, իրավապահ համակարգն օգտագործվել է՝ քահանաների առևանգման, նրանց մուտքն արգելելու համար։ Այս ամենը համակցությամբ հավասար է՝ Հովհաննավանքը բռնազավթելուն։
Մայր Աթոռի լրատվական ծառայությունն իր պաշտոնական հայտարարությամբ նշել է, որ Հովհաննավանք վանական համալիրը բռնազավթվել է իրավապահ մարմինների և խափանող խմբերի համատեղ գործողությունների արդյունքում, որից հետո այն պղծվել է և ենթակա է վերաօծման։ Մայր Աթոռը փաստացի արդեն հաղորդում է ներկայացրել, Մայր Աթոռը տուժող կողմ է, որովհետև նրան պատկանող վանական համալիրը բռնազավթվել է, օգտագործվել ոչ նպատակային, խաթարվել են հավատացյալների կրոնական իրավունքները։ Սրանք առերևույթ համապատասխանում են ՀՀ քրօրենսգրի 209 և 441 հոդվածներում նկարագրված հանցավոր արարքներին»,- ասել էՉալաբյանը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ այստեղ ունենք տուժող կողմ՝ Մայր Աթոռը, Հովհաննավանքը բռնազավթված և պղծված է։