Արսեն Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց
31/10/2025 17:48
Նմանատիպ
Դատարանի որոշմամբ, փոխվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը։
Երևանի քրեական դատարանում դատավոր Հարություն Մանուկյանը լսելով դատախազին, ով պահանջել էր կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով, պաշտպանական կողմին, հայտարարել է, որ Արսեն Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվում է՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք, բացակայելու արգելքով և 1 մլն դրամ գրավով։
«Դուք այս պահից համարվում եք ազատ»,- հայտարարել է դատավորը։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին, ապա մեկ ամսով կալանավորվել «խուլիգանության» համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում