ՔՊ-ից 10 մլն դրամի չնշված փոխանցում է եղել նախընտրական հիմնադրամի հաշվեհամար․ «Ականատես»

ՔՊ-ից 10 մլն դրամի չնշված փոխանցում է եղել նախընտրական հիմնադրամի հաշվեհամար․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ ասվում է, որ հայտնաբերվել են անհամապատասխանություններ՝ կուսակցության հաշվից բանկային հաշվեհամարի ելքերի և հիմնադրամ կատարված մուտքերի միջև։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ, ըստ ԿԿՀ տեղեկանքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարից 10 մլն դրամ ելք է եղել դեպի նախընտրական հիմնադրամի հաշվեհամար, մինչդեռ հիմնադրամի վերաբերյալ ԿԸՀ տեղեկանքում որևէ մուտք կամ ծախս նշված չէ: Այս դեպքը առավել մտահոգիչ է, քանզի հոկտեմբերի 22-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում արձանագրել ենք բազում քարոզչական միջոցառումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, իսկ Ընտրական օրենսգիրքը պարտավորեցնում է քարոզչական բնույթի ծախսերն իրականացնել միմիայն նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։

ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից հետո մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։ Զուգահեռաբար, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ամփոփում է մասնակից կուսակցությունների և դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում է ԿԸՀ համացանցային կայքում։ Երկու տեղեկանքների համադրության արդյունքում տեսնում ենք անհամապատասխանություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում