Վեհափառի եղբորն ու եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ Զոհրաբյան
Նմանատիպ
Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին (դատավոր Արտակ Բաբախանյան) Վեհափառի 68 ամյա եղբայր Գևորգ Ներսիսյանին և որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար:
«Նիստը որոշ ժամանակ անց կսկսվի: Քննչական մարմինը և դատախազությունն իր որոշումը կայացրել է և գնացել է մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով: Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը»,- գրել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Ներսիսյանները, ձերբակալվել են երեկ՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, թե իբրև Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը, ինչը փաստաբան Արա Զոհրաբյանի դիտարկմամբ՝սուտ մատնություն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում