Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ. Ալիև
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հայտարարել է․ «Ադրբեջանցիները երբեք չեն տառապել «անջատողականության հիվանդությամբ». ընդհակառակը, նրանք նպաստում են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրում են։ Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձն իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին»։
Ալիևը նշել է՝ իբր, տարիներ շարունակ հայկական կողմը և սփյուռքը «խեղաթյուրել» են իրենց պատմությունը․
«Մենք պետք է դրանց հակադարձենք մեր գիտական ճշմարտություններով:
Ես արդեն ասել եմ. մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները և, իհարկե, գիտնականները պետք է աշխատեն այս ուղղությամբ։
Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց ավելին պետք է լինի՝ գիտական հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրատարակություններ, պատմական քարտեզներ։ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը: Մենք չենք ստեղծել այս քարտեզները։ Դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը Ղարաբաղը վերաբնակեցրել է Իրանի և Արևելյան Անատոլիայի հայերով՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք», – ասել է Ալիևը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում