Այս իշխանությունները պատրաստվում են հերթական անգամ իշխանությունը զավթելnւն. Մելիք-Շահնազարյան

Այս իշխանությունները պատրաստվում են հերթական անգամ իշխանությունը զավթելnւն. Մելիք-Շահնազարյան

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է․«Այս իշխանությունները պատրաստվում են հերթական անգամ իշխանությունը զավթելուն»։

Ըստ նրա, դրա շրջանակներում, ըստ էությամբ,  նրանք աշխատում են բոլոր այն ուժային կենտրոնների դեմ, որոնք կարող են հասարակությանը կոնսոլիդացնել,  իրական սպառնալիք դառնալ իրենց իշխանության համար։

«Թիրախներն ընտրված են  բավական ճիշտ, հետևողականորեն աշխատում են՝ անսպասելի գործերով, մտացածին գործերով, որոնց միակ նպատակը 2026 թվականի ընտրություններին  նախապատրաստումն է։ Այս պահին դեռ դա է։ Հետագայում, իհարկե, նորից օգտագործելով քաղաքական հետապնդումների ինստիտուտը, փորձելու են պահպանել  հասարակության մեջ բյուրեղացումը։ Իսկ դա  այն պղտոր ջուրն է, որտեղ Նիկոլը  կարող է լավ աշխատել և կարողանում է լավ ձուկ որսալ»,- ասել է քաղաքագետը։

Նշենք, որ Հ. Մելիք-Շահնազարյանը դատարանի բակում էր՝ ի աջակցություն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ում գործով դռնփակ դատական նիստ էր ընթանում։

Քաղաքագետի խոսքով, Սերժ Սարգսյանի, Բագրատ Սարբազանի, Սամվել Կարապետյանի, նաև այլ գործերի պարագայում ականատես են լինում, որ դրանց հիմքում ոչինչ չկա։

«Կարելի է  ասել դատարանները զբաղված են ոչ թե քրեական գործերով, այլ զբաղված են քաղաքական պատվեր կատարելով»,- ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում