Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից՝ քարոզարշավին մասնակցելու համար. «Հրապարակ»

Դպրոցի տնօրենին ազատել են աշխատանքից՝ քարոզարշավին մասնակցելու համար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեզ պատմեցին, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի Հայթաղ գյուղի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Ասատրյանին օրերս հեռացրել են աշխատանքից:

Մեր աղբյուրը պատմեց, որ դպրոցի տնօրենի հարեւաններից մեկն է նրան «մատնել»: Նրան տեսել է ընդդիմության քարոզարշավին մասնակցելիս, նկարել է, նկարներն ուղարկել մարզպետարան, որից հետո «ժողովրդավար» մարզպետ Վահրամ Խաչատրյանն էլ Ասատրյանին անմիջապես ազատել է աշխատանքից եւ նրա փոխարեն տնօրենի ԺՊ նշանակել Էջմիածնից ինչ-որ մի կնոջ, որին դպրոցի կոլեկտիվը չի ճանաչում:

Մենք կապ հաստատեցինք Հայթաղի միջնակարգ դպրոցի հետ, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ տնօրենը հեռացվել է, սակայն մանրամասներ չհայտնեցին․ համայնքում վախի մթնոլորտ է, տեռոր, հետապնդումներ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում