Դատվում ենք բոլորս. «Հրապարակ»
07/11/2025 08:52
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վերջերս կտրուկ ավելացել են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթները։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Հրապարակի» հարցմանն ի պատասխան հայտնում են, որ վերջին 2 ամիսների ընթացքում՝ 2025 թվականի սեպտեմբեր–հոկտեմբերին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է հանցագործության մասին 334 հաղորդում, որից 215–ի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 306 հաղորդումներից քրեական վարույթներ են հարուցվել 136 դեպքերի վերաբերյալ։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում