Փաշինյանը կարար չէ՞ գնար Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարների հետ հաղթանակի զորահանդեսին մասնակցեր․ Աբրահամյան

Փաշինյանը կարար չէ՞ գնար Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարների հետ հաղթանակի զորահանդեսին մասնակցեր․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ճիշտ է արել Փաշինյանը, որ ողջ գիշեր Սերժ Սարգսյանի մասնակցությամբ փոդքաստն է նայել:

Սպասելի էր նաև գիշերային ստատուսների շարքը, չէր համբերում լույսը բացվի: Իրեն հատուկ մեկնաբանությունները մի կողմ դրած, ճիշտ է, արել է, որ տարածում է ապահովել Սերժ Սարգսյանի առանցքային մեկնաբանությունները:

Նախագահ Սարգսյանի հայտարարություններին հետևելը նախ իր համար հիշողության թարմացում էր, չէր խանգարի, երկրորդ, դա նաև ուսուցողական բնույթ ունի:

Փաշինյանը կարար չէ՞ ավելի վատ տարբերակ ընտրեր. գնար Բաքու, իր բարեկամների` Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի ղեկավարների հետ, ՀՀ-ի դեմ հաղթանակի զորահանդեսին մասնակցեր: Չի գնացել:

Թեպետ սրանցից շատ հեռու չէ: Ինչ արած, սա է մեր իրականությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում