«Երբ ոչխարն է առաջնորդում առյուծներին՝ ստի կայսրությունն է իշխում մեզ վրա». Խաչիկ Մանուկյան
Կարդացեք նաև
Եռաբլուրում, Արցախում զոհված հայորդիների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու ընթացքում, բանաստեղծ, Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում սթափության կոչ է արել։ Նրա խոսքով՝ այսօր որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչները հայ ժողովրդի դեմ հոխորտում են, սակայն թշնամու դեմ որևէ խոսք չեն կարողանում արտաբերել։
«Եթե մենք ստի կայսրությունը կերտած այս գոյանքները պիտի կառավարեն մեզ, իշխանություն ունենան, մենք գոլությունը ունենալու իրավունք չունենք, պետականություն կկորցնենք», – նշել է նա։
«Ազգը տրոհվել է բազում մասերի։ Սա անկարող իշխանությունների կառավարման հետևանք է», – ընդգծել է նա։
Բանաստեղծը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի ներկայությանը Եռաբլուրում․
«Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել մի տեղ, որի հեղինակն ինքն է։ Նա հասկանում է, որ ռազմադաշտում տեղի ունեցածը իր անկարողությանն ու ամլության ապացույցն է։ Որևէ ծնող չի կարող հանդուրժել նրան։ Սրանք հայոց եկեղեցին են ցաղրում», – ասել է Մանուկյանը։
Նա նաև խոսել է այն մասին, թե ինչպես հասարակությունը շարունակում է հավատալ իշխանության ստին ու կեղծիքը․
«Մենք որոշել ենք, որ մեր գլուխը պիտի իշխի Քաջ Նազարը։ Բայց Քաջ Նազարը միամիտ էր, պարզ էր, սրանք խորամանկ են, խաբեբա։ Երբ ոչխարն է առաջնորդում առյուծներին, այս վիճակն է լինում։ Իսկ այստեղ՝ Եռաբլուրում, առյուծներն են», – եզրափակել է նա։