Եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնության դեմ․ Սաղաթելյան

Եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնության դեմ․  Սաղաթելյան

ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը ծրագրված պայքար է մեր ազգային ինքնության դեմ, որի հեղինակները գտնվում են երկրից դուրս, Նիկոլն ընդամենը գործիք է այդ հրեշավոր ծրագիրն իրականացնելու  համար։

Ավելորդ է անդրադառնալ գործիքի ձեռքին  գործիք դարձած ծառաների պահվածքին՝ լինի դա կարգալույծ քահանա,  ՔՊ-ական պատգամավոր, թե ուժային կառույցի ներկայացուցիչ։

Մենք պետք է ամբողջությամբ  ընկալենք հարցի խորքը, հասկանանք,  որ սա միայն մեր բարձրաստիճան հոգևորականների  դեմ պայքար չէ. նրանց վերջնական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան:

Ես չեմ հոգնի կրկնել, որ այն, ինչ կատարվում եմ մեր դեմ, դա հայկականության  դենացիոնալիզացիայի ծրագիր է, այն ունի նաև աշխարհաքաղաքական նշանակություն, որի դրսևորումները կտեսնենք առաջիկայում:

Հետևաբար, Եկեղեցու դեմ արշավը պետք է նայել այս համատեքստում, հասկանալ հարցի լրջությունն ու խորքը,  ստեղծել պաշտպանության ազգային ճակատ և միասնական  ուժերով կանխել այդ հրեշավոր ծրագրի գործադրումը:

Հ.Գ. Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնության ոչնչացումը ներառում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են որևէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնության, մշակույթի և ազգային դիմագծի վերացմանը:

Դենացիոնալիզացիան կարող է իրականացվել տարբեր ձևերով`

  • լեզվի և կրթական համակարգի փոփոխությամբ,
  • մշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ յուրացմամբ,
  • պատմական փաստերի կեղծումով,
  • բնակչության բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականության գործադրմամբ,
  • ազգային արժեքների և ավանդույթների նսեմացմամբ կամ արգելքով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում