Միասնական ժամերգություն և աղոթք կկատարվի անազատության մեջ գտնվող Արագածոտնի թեմի առաջնորդի համար
10/11/2025 22:00
Կարդացեք նաև
Արագածոտնի Թեմը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ նոյեմբերի 13-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, բոլոր ազատազրկվածների, հոգևոր դասի, մեր Սուրբ եկեղեցու անսասանության և ամենքի համար:
Արագածոտնի Թեմ
Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Տեղեր»։