Արցախի նախագահն այցելել է «Միասնություն-2014» զորավարժությունների ղեկավարման կետ

Արցախի նախագահն  այցելել է «Միասնություն-2014» զորավարժությունների  ղեկավարման կետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է ԼՂՀ և ՀՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների միասնական ղեկավարման կետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Գերագույն գլխավոր հրամանատարը հետևել է զորավարժությունների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ, այցելել զորավարժություններին մասնակցող մի  շարք միավորումների տեղակայման վայրեր:

Նախագահն ընդգծել է նման լայնածավալ զորավարժությունների կարևորությունը հայկական զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման և տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյուններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում