Լռություն՝ «մեծ մարտից» առաջ. «Հրապարակ»
12/11/2025 08:33
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ ռեկորդային ժամկետում` քառորդ օրում, ՔՊ-ն սպառեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը եւ մեծ ընդմիջումից հետո մի քանի ժամանոց հանգստի գնաց` վերադառնալով միայն հայտարարությունների ժամին։ Մեզ ասացին, որ հատուկ են թեթեւ օրակարգ ընտրել՝ «մեծ մարտից» առաջ: Բանն այն է, որ այսօր առավոտվանից սկսվելու է 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումը, մեկնարկը տալու է Նիկոլ Փաշինյանը, բայց քանի որ այն նախընտրական տարվա բյուջե է, եւ նախորդ օրերին էլ ՀՀ նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ «ցավեցրել» են Փաշինյանին, թիմը որոշել է գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը վերածել նախկինների ոսկորներն աղալու գործընթացի` նորից հիշելով՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում