Վաղարշապատում առևանգել են «Մայր Հայաստանի» աջակցին

Վաղարշապատում առևանգել են «Մայր Հայաստանի» աջակցին

Քիչ առաջ Վաղարշապատում անհայտ անձանց կողմից գետնին տապալելուց հետո առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը։ Այս մասին ահազանգում է շարժումը։

Շարժման անդամ Գևորգ Ստեփանյանը մանրամասնել է, որ նրան տարել են կուսակցության գրասենյակի դիմացից՝ ասֆալտին փռելով։

«Չգիտենք՝ ուր տարան։ Բլոգերը եղել է իր ընկերուհու հետ»,-ասել է  Ստեփանյանը՝ ավելացնելով, որ  Հարությունյանը բարձրաձայնում էր Էջմիածնի քաղաքապետարանի թույլ տված խախտումների, խայտառակ ղեկավարման մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում