Իրանը եւ Ռուսաստանն ատոմային 8 Էներգաբլոկների կառուցման համաձայնագրեր են ստորագրել

Իրանը եւ Ռուսաստանն ատոմային 8 Էներգաբլոկների կառուցման համաձայնագրեր են ստորագրել

Ռուսաստանը եւ Իրանը Մոսկվայում ստորագրել են Իրանում 8 ատոմային Էներգաբլոկների կառուցման համաձայնագրերի փաթեթ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Մասնավորապես, ստորագրվել Է «Բուշեր» ատոմակայանի երկրորդ հերթի կառուցման պարտավորագիր, որը նախատեսում Է երկու ատոմային բլոկների կառուցում՝ դրանք մինչեւ չորսի հասցնելու հնարավորությամբ: Նաեւ, ըստ ձեռք բերված համաձայնությունների՝ կողմերը մտադիր են կառուցել եւս չորս Էներգաբլոկ այլ հրապարակներում, որոնք այսօրվա դրությամբ որոշված չեն:

Իրանական ատոմակայանների համար միջուկային վառելիքն ութ նոր Էներգաբլոկների աշխատանքի ամբողջ կենսական ցիկլի ընթացքում կպատրաստվի Ռուսաստանում: «Ռոսատոմի» եւ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության միջեւ ստորագրված արձանագրության համաձայն՝ բանեցված միջուկային վառելիքը նույնպես կվերադարձվի Ռուսաստան՝ վերամշակելու եւ պահելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում