Վաղարշապատում ձեր վճռական մերժումն արտահայտեք առկա խnւնտային․ Միքայել Սրբազան
13/11/2025 20:54
Կարդացեք նաև
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ուղերձ է փոխանցել ՔԿՀ-ից․ «Մեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ, լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։
Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի:
Աստված պահապան ձեզ և բոլորիս
13․11․25
140-րդ օր ապօրինի ազատազրկման»:
