Նստեք ու հաշվեք քաղբանտարկյալներին․ Հարությունյան
14/11/2025 09:34
Կարդացեք նաև
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «10.4 միլիոնից ավել բնակչություն ունեցող ավտորիտար Ադրբեջանում 2025թ հոկտեմբերի դրությամբ 392 քաղբանտարկյալ կա (բլոգերներ, ժուռնալիստներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիրներ): Աղբյուրը` Кавказский узел:
3 միլիոնանոց «ժողբաստիոն» Հայաստանում արդեն 40-ից ավել քաղբանտարկյալ ունենք: Այլ սահմանափակումների տակ գտնվող քրեորեն հետապնդվող քաղհալածյալների թիվը նույնիսկ անհաշվելի է: Ցավոք դեռ ամբողջական զեկույց ու ընդհանուր պատկեր չունենք: Այս առումով ընդդիմադիր գործընկերներին կոչ եմ անում նստել ու ի վերջո էս գործն անել:
Մի խոսքով` «Լավագույն ստանդարտների» ու «իսկական հարևանության» ձգտումներով էլ ապրում ենք….»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում