Այլևս Սարիկներից և Արգիշտիներից է կախված Փաշինյանը և ոչ հակառակը. Մարտիրոսյան
Կարդացեք նաև
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Քաղաքականացվեք և քաղաքականացրեք, որ ապաքաղաքականությունը և կենցաղայինությունը չհաղթի ձեզ: Թե Գյումրին և, թե Վաղարշապատը ապացուցում են, որ քաղաքական Փաշինյանը այլևս կախված է ապաքաղաքականացված քարոզարշավ իրականացնող և Փաշինյանից գոնե ընտրարշավում չափավոր դիստանցավորվող Սարիկից ու Արգիշտիից: Ոչ Գյումրի և ոչ էլ Վաղարշապատ Փաշինյանը չգնաց ընտրարշավի, որ այդ կոնստրուկցիան չքանդի իրենով և չվնասի նրանց: Էդ հիմա է հաղթանակն իրենով անում ու կեղծում իրեն: Խորքում այլևս Սարիկներից ու Արգիշտներից է կախված Փաշինյանը և ոչ հակառակը: Թե ինչ ձայներ կբերեն ապաքաղաքականացվածները անձամբ Փաշինյանին քաղաքական ընտրության ժամանակ կերևա, բայց վստահաբար ոչ այսքան:
P.S. «Հայ Մարդը» գերակայելու է «ՔՊ Քաղաքացուն»: Держать Строй»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում