Իրանի ԱԳ նախարարը խոսել է ԱՄՆ հետ միջուկային բանակցությունները վերսկսելու հնարավորության մասին
Կարդացեք նաև
The Guardian-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ վերսկսել բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ՝ իր նկատմամբ հարգալից վերաբերմունքի պայմանով:
«Ոչ թե Իրանը փախավ դիվանագիտությունից, այլ Ամերիկան ու Արևմուտքի երկրները, որոնք միշտ ձգտել են իրենց կամքը պարտադրել բանակցությունների ընթացքում։ Դիվանագիտությունը դեռևս իրավունք ունի գոյություն ունենալու և մնում է վեճերի լուծման վերջնական գործիքը, բայց դրա չափանիշները, կանոններն ու սկզբունքները պետք է պահպանվեն», – հայտարարել է իրանցի նախարարը։
Նա հավելել է. «Եթե նրանք Իրանի ժողովրդի հետ խոսեն արժանապատվության և հարգանքի լեզվով, ապա նրանք պատասխան կստանան նույն լեզվով»։
Ավելի վաղ ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացվել են բանակցությունների հինգ փուլ, սակայն գործընթացն ընդհատվել է ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհների պատճառով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում