Թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության․ Տեր Եսայի
17/11/2025 16:18
Կարդացեք նաև
Վայոց Ձորի թեմի առաջնորդը Տ․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է, իսկ թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության,այդ թվում և Ս․ Պատարագի արարողությանը։ Armenia Sputnik-ին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։
Իսկ թե ինչո՞ւ Ս․ Պատարագի ընթացքում չհիշատակվեցին կաթողիկոսի և թեմի առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է, տեր Եսային նշել է.
«Ինչ վերաբերում է անունների հիշատակությանը, ապա պատարագիչ քահանայի կողմից բացատրություններ ստանալուց հետո Աբրահամ սրբազանը կկատարի անհրաժեշտ տնօրինումները և կներկայացնի հարկ եղած լուսաբանումները» ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում