ՀԷՑ-ի շուրջ կատարվողը քաղաքական քինախնդրություն է․ Ղազինյան

ՀԷՑ-ի շուրջ կատարվողը քաղաքական քինախնդրություն է․ Ղազինյան

Լրագրողների հետ զրույցում ՀԷՑ նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը, անդրադառնալով ՀԾԿՀ որոշմանը՝ ՀԷՑ լիցենզիայի դադարեցմանը, ասել է․ «Երեկվա ֆարսին մասնակցել ենք միայն մի բանի համար, որ մեր հասարակությունը տեղեկացված լինի, թե ինչ են անում։ Տեսել եք, թե ինչպիսի փաստերով, հիմնավորումներով կոտրում էինք իրենց բերածը։ Պատվերը կատարելու ձև էլ կա, գոնե պատվախնդրությունը պահեին»։ Ղազինյանը հավելել է, որ Մեսրոպյանի կաշկանդվածությունը ողջ նիստերի ընթացքում երևում էր․ «Ռոմանոս Պետրոսյանը աչքը թարթում էր, արդեն հասկանում էր․․․ պետք է բժշկի դիմի՝ լսողության, տեսողության ստուգման համար», -նշել է նա։

ՀԷՑ-ի շուրջ կատարվողը Ղազինյանը գնահատմամբ քաղաքական քինախնդրություն է, նշում է՝ քաղաքական քինախնդրության պատճառով ընկանք պարտքի տակ։

«Գերակա շահի ճանաչումը ենթադրում է, որ պետությունը պետք է սեփականատիրոջը վճարի միջազգային անկախ գնահատողի նշած արժեքին գումարած 15 տոկոսի չափով։ Սա նշանակում է՝ մի քանի հարյուր միլիոն դոլար պետությունը՝ հարկատուների հաշվին, վճարելու է ընկերության վարկերի դիմաց, մի քանի հարյուր դոլար էլ վճարելու է սեփականատիրոջը»,- հիշեցրել է Ղազինյանը՝ հավելելով, որ ի սկզբանե խոսվում է ազգայնացնելու մասին, բա դա ի՞նչ եղավ։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ում ճգնաժամ չկար, նոր է սկսում՝ ապիկար կառավարման պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում