Նիկոլն այսօր «Երկիր ՀԺ»-ի միապետն է․ Հովասափյան

Նիկոլն այսօր «Երկիր ՀԺ»-ի միապետն է․ Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Փաշինյանական իշխանության բազմապիսի ոտնձգությունների շարքում, իմ համոզմամբ, առաջնային նշանակություն ունի հասարակության քաղաքականապես հասուն և գիտակից հատվածի շրջանում տոտալ վախի մթնոլորտ ձևավորելը՝ մարդկանց ահաբեկելով լռեցնելու փորձերը։

Պերմանենտ հայտնի է դառնում, որ տարբեր անհատներ, ֆեյսբուքյան օգտատերեր կամ կալանավորվել են, կամ ենթարկվել են վարչական տուգանքի՝ այս կամ այն պաշտոնյայի հասցեին կոշտ գնահատականներ հնչեցնելու մեղադրանքով, դե «բռնության կոչ» անելու պատմությունների թիվն անցնում է մի քանի տասնյակը։ Սրանք բան ու գործ թողած՝ ամբողջ օրը ֆեյսբուքն են մոնիթորինգ անում ու կայքերի նյութերի տակ դրված մեկնաբանությունները «սքրին» անում։ Ըստ էության՝ Նիկոլն այսօր «Երկիր ՀԺ»-ի միապետն է, ու ամեն ինչ պետք է անցնի նրա «թրի» տակով (ԳլավԼիտի ականջը կանչի)։

Սա փորձված մեթոդ է, որը տարբեր ժամանակաշրջաններում կիրառվել է հայտնի բռնապետերի կողմից։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իշխանության համար ամենաարդյունավետ վերահսկողության գործիքը վախի մթնոլորտն է․ հենց դրա միջոցով են լռեցվել հասարակության ակտիվ ու մտածող շերտերը։

Ասվածի ամենացցուն օրինակն է Գեբելսի քարոզչամեքենան և «Գեթստապոն»։ Հիտլերյան ռեժիմի պայմաններում ցանկացած քննադատություն կամ այլախոհություն համարվում էր «հայրենիքի դավաճանություն»։ «Գեթստապոն» մշտապես հետևում էր քաղաքացիներին, իսկ մամուլը ամբողջովին կուսակցության վերահսկողության տակ էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում