Վրաստանի ԱԳ նախարար Է նշանակվել Թամարա Բերուչաշվիլիին

Վրաստանի ԱԳ նախարար Է նշանակվել Թամարա Բերուչաշվիլիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 11-ին երկրի արտաքին գործերի առաջին փոխնախարարի պաշտոնակատար Թամարա Բերուչաշվիլիին ներկայացրել Է որպես գերատեսչության նոր ղեկավար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին սեփական ցանկությամբ թողել Է զբաղեցրած պաշտոնն այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնից հեռացրեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:

«Ցանկանում եմ տիկին Թամարա Բերուչաշվիլիին ներկայացնել արտաքին գործերի նախարարի պաշտոնում… Տիկին Թամարան հստակ գիտի՝ ինչ Է հարկավոր անել արտաքին քաղաքականության ոլորտում, հստակ գիտի՝ ինչ մարտահրավերների առջեւ Է այսօր կանգնած երկիրը եւ ինչպես կարելի Է արդյունավետորեն շարունակել այն քաղաքականությունը, որը վարում Է մեր երկիրը»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում