Փաշինյանն ուզում է ասել քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը. Ալեքսանյան
19/11/2025 09:19
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը երեկ հրապարակել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին «որոշումը», որին այսօր անշեղորեն հետևել է դատարանը։ Հիմա ինչ, «Հայկական ժամանակն» այլևս խորհրդակցական սենյակի դերն է կատարում? Սա իրոք արտառոց է։
Ոչ մի բացատրություն, քար լռություն է։ Սա ինչ անարգանք, նսեմացում է դատարանի նկատմամբ։ Դատավորի մասին չեմ ուզում խոսել, դատավորը կամավոր է հանձնվում Փաշինյանի «ով է այն դատավորը, որ իմ ասածը չանի» սպառնալիքին։ Ինչու են որոշել այսպես բացահայտորեն նսեմացնել, ավիրել դատարանը, իրոք չեմ հասկանում։ Փաշինյանն ուզում է ասել քաղաքական հնչեղ գործերով ես եմ դատարանը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում