Իսրայելը զգուշացնում է Լիբանանին՝ հարավային շրջանի բնակչությանը տարահանելու մասին

Իսրայելը զգուշացնում է Լիբանանին՝ հարավային շրջանի բնակչությանը տարահանելու մասին

Associated Press-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը նոյեմբերի 19-ին Լիբանանի հարավային մի քանի շրջանների բնակիչներին զգուշացրել են տարհանման անհրաժեշտության մասին։

Ընդգծվում է, որ այս կոչը հնչել է Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև լարվածության աճի խորապատկերում։ Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելցի զինվորականները երկու բնակավայրերի բնակիչներին հրահանգել են հեռանալ իրենց տներից՝ նշելով, որ դրանք գտնվում են «Հեզբոլլահ»-ի օբյեկտների մոտ։

Նշենք, որ վերջին օրերին Իսրայելը ակտիվացրել է Լիբանանի վրա իր հարձակումները։ Նոյեմբերի 19-ին Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրի հարավում մեքենայի վրա Իսրայելի գործած հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 11-ը՝ վիրավորվել։ Լիբանանի հարավում պաղեստինյան փախստականների Այն էլ-Հիլվա ճամբարի վրա նախօրեին իսրայելցիների ձեռնարկած գրոհի արդյունքում զոհվել էր 13 մարդ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում