ՀՀ բանտերում էլ տեղ չկա քաղաքական հետապնդվողներին տեղավորելու համար. Վարդանյան

ՀՀ բանտերում էլ տեղ չկա քաղաքական հետապնդվողներին տեղավորելու համար. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշել է․ «Հայաստանում քաղաքական հետապնդումների են ենթարկվում հասարակության տարբեր շերտերի ու սեռի ներկայացուցիչներ՝ գործարարներ, բլոգերներ, սրբացաններ, երիտասարդական միությունների անդամներ։ Անհրաժեշտ է այս մարդկանց իրավունքների խախտման մասին բարձրաձայնել, հանրության ու միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել  այս խնդրի վրա։

Մենք պետք է ցույց տանք , թե ինչպես օրենքի հետ բացարձակ կապ  չունեցող մեխանիզմով այս մարդիկ հայտնվել են կալանքի տակ։ Հայաստանում խախտվում են մարդու իրավունքները, ոտնահարվում է ազատ խոսքը», – նշում է Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ երկրում կատարվող բռնաճնշումները վկայում են, որ երկրի ղեկավարները մեծ խնդիր ունեն իշխանությունն իրենց ձեռքը պահելու առումով։

«Դրա համար է, որ եկեղեցին, կուսակցությունները, անհատները հարվածի տակ են՝ կլինի զոհվածի ծնող, թե Բագրատ սրբազան։ Նա, ով կկարողանա մոբիլիզացնել ժողովրդին, այս իշխանության համար խնդիր է»։

Թերևս, դա էր պատճառը, որ օգոստոսի 8-ից առաջ իշխանությունը փորձեց իր ճանապարհից վերացնել «խոչնդոտները»՝ բռմաճնշումներ սկսելով։

«Չկան ապացույցներ, իսկ խափանման միջոցն ամենախիստն է, քանի որ ասում են( խմբ. իշխանությունը ) նրանք վտանգավոր են։ Այսինքն՝ օգոստոսի 8-ին էր պետք այս մարդկանց ձերբակալությունները, որպեսզի միջազգաային կառույցներին ասեն՝ ահաբեկչություն ենք կանխել ու դիվիկդնտներ ստանան»։

Ըստ Քրիստինե Վարդանյանի՝ այսօր Հայաստանի բանտերում այլևս տեղ չկա քաղաքական հետապնդումների ենթարկվողներին տեղավորելու համար։

Հիշեցնենք, որ ընդդեմ ապօրինի բռնաճնշումների և կալանավորվածների՝ բողոքի ակցիա է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում