Վրաստանի ԱԳ նախարար կարող Է դառնալ Գերմանիայում երկրի դեսպանը

Վրաստանի ԱԳ նախարար կարող Է դառնալ Գերմանիայում երկրի դեսպանը

Վրաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար քննարկվում Է Գերմանիայում երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Ճանտուրիայի թեկնածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտնել Է խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Գիգլա Ագուլաշվիլին:

Վրաստանի ԱԳ նախկին նախարար Մայա Փանջիկիձեն նոյեմբերի 5-ին սեփական ցանկությամբ թողել Է զբաղեցրած պաշտոնն այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնից հեռացրեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային:

«Ճանտուրիան փորձ Է ձեռք բերել դիվանագիտական ասպարեզում… Նա մեծ հաջողություններ արձանագրած դիվանագետ Է, եթե հիշենք, թե նախորդ տարիների համեմատությամբ որքան են բարելավվել Վրաստանի եւ Գերմանիայի հարաբերությունները: Ելնելով դրանից՝ կարող եմ ասել, որ այդ ընտրությունը լավագույններից մեկը կլինի»,-հայտարարել Է «Վրացական երազանք-հանրապետականներ» խմբակցության անդամ Ագուլաշվիլին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում