Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվել է

Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվել է

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստին Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, պայթյունատեխնոլոգիական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ  Դավիթ Մելքումյանի հարցաքննության ժամանակ դահլիճում իրավիճակը լարվեց։

Տուժող կողմին դուր չեկավ իրենց հարցերին Դավիթ Մելքումյանի տված պատասխանները։ Նրանք հիմնականում փորձում էին հասկանալ, թե ինչպես է կրակը տարածվել ամբողջ կացարանով։

«Եկել ենք այստեղ, զառանցանք ենք լսում։ Ինչ ասում ենք, ասում է չգիտենմ, բա ինչի համար եք եկել»,- զայրացած ասաց տուժողների ներկայացուցիչներից մեկը։

Դատավորը 15 րոպե ընդմիջում հայտարարեց։

Հիշեցնենք, որ 2023-ին հունվարի 19-ին, ժամը  01.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղզափոխվել էր հոսպիտալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում