Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ ԱՄՆ-ն և նախագահ Թրամփն անում են մեր անվտանգության համար․ Զելենսկի
Կարդացեք նաև
Մենք շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Ամերիկան և նախագահ Թրամփն անում են անվտանգության համար, և մենք մնում ենք հնարավորինս կառուցողական, իր թելեգրամյան ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հայտնել է նաև, որ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
«Մեր թիմերը Ժնևում աշխատում են և շատ կարևոր է, որ լինի գործնական արդյունք, և որ սա Ուկրաինային և ամբողջ Եվրոպային մոտեցնի հուսալի խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշել է Զելենսկին։
Նշենք, որ ավելի վաղ Թրամփը գրել էր․ «Ուկրաինայի ղեկավարությունը զրո երախտագիտություն է հայտնել մեր ջանքերի համար, իսկ Եվրոպան շարունակում է նավթ գնել Ռուսաստանից»։
Ավելի վաղ Զելենսկին գրել էր, որ Ուկրաինայի պատվիրակությունն այսօր Ժնևում աշխատում է պատերազմի դադարեցման, խաղաղության վերականգնման և կայուն անվտանգության ապահովման կենսունակ լուծումներ գտնելու ուղղությամբ։
Ըստ նրա, արդեն ստացվել են թիմի կողմից առաջին հանդիպումների և զրույցների արդյունքների կարճ հաշվետվությունները։
«Ներկայումս կա ըմբռնում, որ ամերիկյան առաջարկները կարող են ներառել մի շարք տարրեր, որոնք հիմնված են ուկրաինական տեսլականի վրա և կենսական նշանակություն ունեն Ուկրաինայի ազգային շահերի համար։ Շարունակվում է հետագա աշխատանքը՝ ապահովելու համար, որ բոլոր տարրերը իսկապես արդյունավետ լինեն մեր ժողովրդի ակնկալած գլխավոր նպատակի՝ արյունահեղության և պատերազմի վերջնական դադարեցման հասնելու գործում», – նշել է Զելենսկին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում