Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում. Պապուաշվիլի

Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Թրամփի նախագիծը կարող է օգուտ բերել ամբողջ տարածաշրջանին։

Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանը աջակցում է այս նախաձեռնությանը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ոչ միայն տրանսպորտային ուղիների, այլև փոխադրողների համար պայմանների բարելավման առումով։ Նա հավելել է, որ մրցակցությունը ստեղծում է ավելի բարենպաստ միջավայր զարգացման համար։

Խոսնակը նաև նշել է, որ նախագիծը կծառայի որպես տարածաշրջանում կայունության ցուցիչ, ինչը կամրապնդի դրա շուրջ ենթակառուցվածքները և կներգրավի նոր ներդրումներ տարբեր ոլորտներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում