Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է 44-օրյա պատերազմի զnհերի իրական թիվը. Աշոտյան
Կարդացեք նաև
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ պատերազմի զոհերի անվանական ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է զոհերի իրական թիվը։
44-օրյա պատերազմի պատճառները, ընթացքը և հետևանքները ծածկադմփոց անելու համառ ջանքերի շրջանակներում Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հրապարակել է այդ պատերազմի զոհերի թվի մասին «տեղեկատվություն»։
Հիշեցնեմ, որ մինչ այսօր, պատերազմից 5 տարի անց հրապարակված չէ պատերազմի զոհերի ԱՆՎԱՆԱԿԱՆ ցուցակը, ինչը վառ ապացույցն է, որ Նիկոլական ռեժիմը և՛ մանիպուլացնում է, և՛ թաքցնում է զոհերի իրական թիվը, ինչպես նաև փորձում է ջնջել իրենց պատճառով եկած նման աղետալի պատերազմի մասին մեր հիշողությունները՝ զոհերին անդեմ դարձնելով եւ վերածելով լոկ վիճակագրության։
Աստված բոլոր զոհվածների հոգիներին փրկություն շնորհի։
Փառքդ շատ, հայ զինվոր։
Ոչ ոք չի մոռացվելու։
Ոչինչ չի մոռացվելու»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում