Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել նոր համատեղ երկաթուղի կառուցելու շուրջ
01/12/2025 16:42
Կարդացեք նաև
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել նոր համատեղ երկաթուղի կառուցելու շուրջ, որը կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական դարպաս։
«Նախատեսվող երթուղին, որը Իրանում հայտնի է որպես Մարանդ-Չեշմե-Սորայա տարանցիկ երկաթուղային գիծ և ձգվում է դեպի Թուրքիայի Արալըք սահմանային շրջան, կունենա մոտավորապես 200 կիլոմետր երկարություն։ Նախագիծը կարժենա մոտ 1.6 միլիարդ դոլար, իսկ շինարարությունը կտևի երեքից չորս տարի», — նշել է Արաղչին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում