Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է Արթուր Սարգսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանի հատուկ վերանայման բողոքը՝ փոխելով Սարգսյանի խափանման միջոցը։

Տեղեկությունը հայտնել է Սարգսյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։ Պաշտպանն այլ մանրամասներ չի հայտնել, քանի որ դեռ չի ստացել որոշումը։ Պաշտպանական խումբը հավելյալ տեղեկություններով հանդես կգա ավելի ուշ։

Նախնական  տեղեկություններով՝ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ համակցված 20 միլոն դրամ գրավով։

Հիշեցնենք, որ Սարգսյանն անցնում է «Սրբազան պայքարի» գործով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում