Տիգրան Աբրահամյանն ու Մարտուն Գրիգորյանն այցելել են Միքայել և Բագրատ Սրբազաններին
02/12/2025 15:20
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Մարտուն Գրիգորյանն այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու Միքայել և Բագրատ Սրբազաններին:
«Հատկապես այս օրերին Սրբազանների սկզբունքային դիրքորոշումներն ու հրապարակային խոսքը կարևոր են` Մայր Աթոռի դեմ հարձակումները չեզոքացնելու և ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից:
Նրանց այսօրվա կարգավիճակը` կալանավորի/դատապարտյալի տեսքով, ևս ուղիղ առնչվում է ներսից ու դրսից Եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ:
Ազատություն Սրբազաններին և բանտում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին»,- հայտարարել է Աբրահամյանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում