Վերաքննիչ դատարանն արձանագրել է Արագածոտնի թեմի գանձապահի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը․ Ֆանյան
Կարդացեք նաև
Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանն արձանագրել է Արագածոտնի թեմի գանձապահի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը, թեև խուզարկությունը փաստացի կատարված լինելու ուժով ստորադաս դատարանի դատական ակտը չի բեկանել։
Դատարանը դատական ակտում նշել է, որ «Նյութերում առկա չէր փաստական տվյալների այն ամբողջությունը, որը կարդարացներ անձի՝ բնակարանի և անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանափակումը, հետևաբար հատուկ վերանայման բողոքի փաստարկները՝ խուզարկության կատարման փաստական հիմքի բացակայության մասին հիմնավոր են (…)»:
Դատավոր Լուսինե Աբգարյանն այն քիչ դատավորներից է, ում գործը մակագրվելու դեպքում իրական և տեսանելի արդարադատության վստահություն եմ ունենում: Այդ համոզման եմ եկել դատավորի բազմաթիվ որակյալ որոշումների արդյունքում:
Տիկին Աբգարյան, հարգանքներս» ,- նշել է փաստաբանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում