Կոբախիձեն ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կապել է «տարածքների դեօկուպացիայի» հետ
Կարդացեք նաև
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում»։
«Մենք ունենք սկզբունքային դիրքորոշում և կարմիր գծեր՝ կապված դեօկուպացիայի հարցի հետ։ Այս հարցը որևէ փոխզիջման ենթակա չէ», – լրագրողներին ասել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, որ Մոսկվան պատրաստ է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները, բայց դրա համար որևէ նախադրյալ չկա։
Ի դեպ՝ դեկտեմբերի 3-ին ավելի վաղ «Իզվեստիա» թերթը, հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին, հաղորդել է, որ Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, բայց դեռևս որևէ նախադրյալ չի տեսնում քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար, քանի որ Թբիլիսին չի հրաժարվում իր դիրքորոշումից և Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապում է է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից հրաժարվելու հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում