Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի.Վրաստանը ԱԳ նոր նախարար ունի

Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի.Վրաստանը ԱԳ նոր նախարար ունի

Վրաստանի վարչապետը նոր արտգործնախարար է նշանակել: Երկրի թիվ մեկ դիվանագետի պաշտոնը կզբաղեցնի նախկին նախարարի առաջին տեղակալ Թամար Բերուչաշվիլին: Այս մասին երեքշաբթի օրը կայացած բրիֆինգի ժամանակ նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Բերուչաշվիլին երկար տարիների ընթացքում աշխատել է Վարստանի ԱԳՆ-ում: Ավելի վաղ նա աշխատել է որպես  Եվրաինտեգրման հարցերով նախարարի տեղակալ:

«Տիկին Թամարան հստակ գիտի՝ ինչ Է հարկավոր անել արտաքին քաղաքականության ոլորտում, հստակ գիտի՝ ինչ մարտահրավերների առջև Է այսօր կանգնած երկիրը եւ ինչպես կարելի Է արդյունավետորեն շարունակել այն քաղաքականությունը, որը վարում Է մեր երկիրը»,-հայտարարել Է Գարիբաշվիլին:

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ նոր նախարարը հանդիսանում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցության ընգծված կողմնակից:

«Դեպի Եվրոպա մեր ձգտումները կասկածի տակ չի դրվում, և ես համոզված եմ, որ Բերուչաշվիլիի պրոֆեսիոնալիզմը մեզ թույլ կտա հաստատուն քայլեր կատարել այդ ուղղությամբ: Հատկապես, որ նա 22 տարի է աշխատում է Վրաստանի՝ ԵՄ-ի անդամակցության ուղղությամբ»,- հայտարարել է նա:

Նոր նախարարը ԵՄ-ի անդամակցությունը անվանել է Վրաստանի  համար էքզիստենցիալ որոշում և խոսք է տվել, որ մաքսիմում ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ:

«Ես ուրախ եմ, որ այժմ հնարավորություն ունեմ ծառայելու երկրի եվրոպական և եվրատլանտյան գերակայություններին: Ես հավատում եմ, որ Վրաստանի ապագան չի կարող լինել առանց Եվրոպայի»,- հայտարարել է Բերուչաշվիլին մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ հանրապետության արտաքին քաղաքականությունը կմնա անփոփոխ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում